Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի համար 61 հիմնական դպրոցի կոյուղատար համակարգը վերակառուցելու նպատակով քանդման աշխատանքներ են իրականացվելու Գ. Հովսեփյան փողոցում (Ա. Արմենակյան փողոցից մինչև Գ. Հովսեփյան 91 հասցե ընկած ճանապարհահատված):
Երթևեկությունն այդ հատվածով ժամանակավորապես սահմանափակվելու է:
Առաջարկվում է օգտվել Լ. Զաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից: