Բռնցքամարտի Հայաստանի Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ այս օրերին հայ բռնցքամարտիկները մասնակցում են տրաբեր միջազգային մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների։
Ինչպես տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից՝ Մախաչկալայում հաղթելով բոլոր մրցակիցներին՝ ոսկե մեդալակիր է դարձել 2021 թվականի աշխարհի փոխչեմպիոն, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Հունաստանում ընթացող մեկ այլ միջազգային մրցաշարում էլ հավասարը չի ունեցել Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը։
Հունաստանում մրցաշարը դեռ չի ավարտվել, և դեռ մի քանի մեդալի ակնկալիք դեռ ունենք։
Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ էլ մինչև 22 տարեկանների հավաքականը Անապայում մասնակցում է համատեղ ուսումնամարզական հավաքի, որին հետևելու է մասնակցություն միջազգային մրցաշարի։