Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոյի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրավիճակը և այլ հարցեր: