Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանում ավագանու ընտրություններ են:
Ժամը 08:00-ին բացվել են ընտրատեղամասերը. քվեարկությունն սկսված է: Այն կավարտվի ժամը 20:00-ին:
Ընտրապայքարին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք:
Այդ ուժերն են՝
-
«Հանրային ձայն» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արտակ Գալստյան),
-
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Տիգրան Ավինյան),
-
«Արդար Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Նորիկ Նորիկյան),
-
«Հաղթանակ» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Վիկտոր Մնացականյան),
-
«Ուժը հայրենյաց» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Նելլի Հարությունյան),
-
Հայաստանի Եվրոպական կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Տիգրան Խզմալյան),
-
«Ազգային առաջընթաց» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Հայկ Մարության),
-
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արման Ղուկասյան),
-
«Հանրապետություն» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արտակ Զեյնալյան),
-
«Միացյալ Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Երվանդ Թարվերդյան),
-
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Դավիթ Խաժակյան),
-
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Սուրեն Պետրոսյան),
-
«Ապրելու երկիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Մանե Թանդիլյան),
-
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք / «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններ/ (քաղաքապետի թեկնածու` Անդրանիկ Թևանյան):
Երևանի ավագանու հերթական ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու միջազգային չորս, տեղական՝ երեք կազմակերպություն:
Ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել են 475 ընտրական տեղամասային կենտրոններ. դրանցից 183-ը մատչելի են։
Քվեարկության ողջ ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացն առցանց հեռարձակվելու են Երևանի բոլոր 475 տեղամասերից՝ իրական ժամանակում։
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփվում և արձանագրությամբ վավերացվում են 18.09.2023-ին՝ մինչև ժ. 20:00-ն: