«Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն ընտրությանը մասնակցել է 4/30 տեղամասում: Արտակ Զեյնալյանը կոչ է արել բոլորին մասնակցել ընտրություններին՝ հավաստելու հավատարմությունը Հայաստանի պետականությանը և Երևան համայնքին:
Արտակ Զեյնալյան (Երևանի քաղաքապետի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցություն) - Ես քվեարկել եմ, որպեսզի Երևանը լինի կոկիկ, գեղեցիկ, կազմակերպված, ուրախ, երջանիկ մարդկանց քաղաք, ես քվեարկել եմ, որպեսզի Հայաստանը լինի անկախ, ինքիշխան, և տարածքային ամբողջականությունը վերականգվի, և ունենա բարձր վարկանիշ միջազգային տարածաշրջանում և աշխարհում. քվեարկել եմ սրա օգտին:
Մենք կոալիցիա չենք կազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք մտել են պայքարի մեջ որպես 5-րդ շարասյուն, որոնք մտել են պայքարի մեջ ավագանիում ներկայացված լինելու և ներկայացնելու կրեմլյան շահերը, մենք այդ ուժերի հետ կոալիցիա չենք ձևավորի: