Կեսօրից հետո 3/32 ընտրատեղամասում քվեարկությանն է մասնակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը, արձանագրել՝ այդ ժամի տվյալով՝ ընտրության մասնակցությունը «պասիվ» է գնահատում, և ակնհայտ է, որ 2018-ի ցուցանիշներին չի հասնի:
Դավիթ Խաժակյան («Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու) - Քվեարկել եմ հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի, հանուն զարգացող և հարմարավետ քաղաքի, հանուն աշխատող քաղաքապետարանի, ավագանու: Շատ բանի անհրաժեշտություն ունենք ու հույս ունենք, որ մեր քվեարկությունը դրան կծառայի:
Համեմատական ցուցանիշներով կարող ենք ասել, որ ցածր է մասնակցությունը. ամեն դեպքում ակնհայտ է, որ այն 2018-ի մասնակցությանը չի հասնի, բայց ես հույս ունեմ, որ նաև այս օրը, նաև մարդկանց հորդորը կնպաստի, որ մասնակցեն, քվեարկեն, քանի որ 5 տարվա Երևանի կառավարումը կախված է հենց այս օրից: