Մոտ 1100 բնակիչ ունեցող Ֆանտան գյուղի խնդիրները գրեթե նույնն են, ինչ հանրապետության մյուս համայնքներում. ճանապարհ և ոռոգման ջուր:
Գյուղով անցնող ավելի քան 2 կմ-անոց ճանապարհի հիմնանորոգման համար պետությունն արդեն միջոցներ հատկացրել է, աշխատանքն ընթանում է, 700 մետրը ամենաուշը մեկուկես ամսից պատրաստ կլինի:
Ջրի հարցն ավելի բարդ է՝ հատկապես ամռանը. այս խնդրի ուղղությամբ ևս աշխատանք է տարվում, այժմ քննարկվում է, թե հարցի լուծման որ տարբերակն ավելի արդյունավետ կլինի:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: