ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 21-ին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:
«Նախագահ Բայդենը կվերադառնա Վաշինգտոն՝ հինգշաբթի Սպիտակ տանը նախագահ Զելենսկուն ընդունելու համար: Դա կլինի նրանց երրորդ հանդիպումը, որը տեղի կունենա այս ճգնաժամային պահին, քանի որ Ռուսաստանը հուսահատորեն օգնություն է փնտրում այնպիսի երկրներում, ինչպիսին Հյուսիսային Կորեան է»,- ասել է նա:
Սալիվանը նաև տեղեկացրել է, որ եկող շաբաթ ԱՄՆ-ում կարող են հայտարարել Ուկրաինային օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին:
Մանրամասները՝ ռեպորտաժում: