Բաքուն հավատարիմ է Երևանի հետ խաղաղ կարգավորման գործընթացին և շահագրգռված չէ էսկալացիայի հարցում: Այս մասին ռուսական ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանը կարո՞ղ է կրկին ուժ գործադրել, ինչպես 2020 թվականին, Հաջիևը նշել է, թե չի ցանկանում մեկնաբանել հիպոթետիկ սցենարները։ Մեկնաբանելով հնարավոր փոխզիջումների հարցը՝ Ալիևի օգնականը նշել է, որ ադրբեջանական կողմը ո՛չ Հայաստանի, ոչ էլ որևէ երրորդ երկրի հետ չի քննարկի հարցեր, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Հաջիևը նաև ասել է, որ իր երկիրը մինչև տարեվերջ ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: Պաշտոնյայի խոսքով՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ բանակցություններում որոշակի լճացում է նկատվում:
Միջազգային այս և այլ իրադարձությունների մասին՝ տեսաշարում: