ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 21-ին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալլիվանը:
«Նախագահ Բայդենը կվերադառնա Վաշինգտոն` հինգշաբթի օրը Սպիտակ տանը նախագահ Զելենսկուն ընդունելու համար: Դա կլինի նրանց երրորդ հանդիպումը, որը տեղի կունենա այս ճգնաժամային պահին, քանի որ Ռուսաստանը հուսահատորեն օգնություն է փնտրում այնպիսի երկրներում, ինչպիսին Հյուսիսային Կորեան է»,- ասել է նա:
Սալլիվանը նաև տեղեկացրել է, որ եկող շաբաթ ԱՄՆ-ում կարող են հայտարարել Ուկրաինային օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին: