Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Կալուգայի և Տվերի մարզերի երկնքում հակաօդային պաշտպանության միջոցներով երկու ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին:
Ուկրաինական կողմն ավելի վաղ հայտնել է, որ պատերազմի սկզբից մինչև այս տարվա օգոստոսի 31-ը ՌԴ տարածքն անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել ավելի քան 500 անգամ: