Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղի հարցով:
«Մենք հանդես ենք եկել Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ եռակողմ, նույնիսկ քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկով՝ իմ, Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ»,- հայտնել է Էրդողանը՝ ԱՄՆ մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցում:
Թուրքիայի ղեկավարը մտադրություն է հայտնել քննարկելու իր առաջարկն Ադրբեջանի նախագահի հետ: Նրա խոսքով՝ Անկարայի առաջարկին պատասխան դեռ չի հետևել: