ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է Նյու Յորքում հանդիպում անցկացնել կենտրոնասիական հինգ պետությունների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ՝ հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Սա կլինի պատմության մեջ առաջին նախագահական գագաթնաժողովը՝ C5+1 ձևաչափով»,- հավելել է պաշտոնյան:
Նա նաև ընդգծել է, որ գագաթնաժողովի նպատակը այլ երկրների հետ առճակատումը չէ. ԱՄՆ-ը պարզապես ցանկանում է դրական օրակարգ մշակել նշված երկրների հետ: