Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ներկա է եղել Գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական՝ 10-րդ փառատոնի բացմանը, որն այս տարի անցկացվում է Ձորաղբյուրում: Ամենամյա բերքի փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը: Վարչապետն իր խոսքում ընդգծել է նորարարական ու կանաչ գյուղատնտեսության, նաև ոլորտում շարունակական կրթության կարևորությունը: