Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա մի պատանի։
Բաժնի քրեական հետախույզների ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ ահազանգից կես ժամ առաջ Խաղաղ Դոնի փողոցում վիճաբանություն է ծագել երկու պատանու և 21-ամյա մի երիտասարդի միջև, նա էլ սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել 15-ամյա տղայի ազդրին ու հիվանդանոց տեղափոխված պատանու մարմնին։
Ահազանգից երեք ժամ անց, հետագա միջոցառումների արդյունքում, 21-ամյա երիտասարդը Խաղաղ Դոնի փողոցում հայտնաբերվել է, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են: