Սեպտեմբերի 16-ից ռուսական պետհամարանիշներով մարդատար մեքենաներին այլևս չեն թույլատրի մուտք գործել Ֆինլանդիա, հայտարարել է երկրի ԱԳՆ-ն։ Ֆինլանդիան այս արգելքն ընդունել է՝ հետևելով Լիտվային, Լատվիային և Էստոնիային։ Միակ եվրոպական երկիրը, որտեղ Մուրմանսկի մարզի սահմանային անցակետով կարող են մուտք գործել ռուսական համարանիշներով մեքենաները, Նորվեգիան է: Եվրոպական երկրները նման որոշումներ են ընդունում Եվրահանձնաժողովի հանձնարարականների հրապարակումից հետո։ Արդեն Ֆինլանդիայում գտնվող ռուսական համարանիշներով մեքենաների մասին Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենն ասել է, որ դրանք երկրից պետք է հեռանան 6 ամսվա ընթացքում:
Մանրամասները՝ ռեպորտաժում։