Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 05։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի փայտի արտադրամասում։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և երկու ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։45-ին, մարվել՝ 09։49-ին։