Եվրամիությունը 345 միլիոն եվրոյի (368 միլիոն դոլար) տուգանք է սահմանել TikTok սոցիալական ցանցի նկատմամբ՝ անչափահասներին վերաբերող տեղեկատվությանն առնչվող դեպքերում Բրյուսելի՝ տվյալների պաշտպանության խիստ կանոնները խախտելու համար:
TikTok-ի կենտրոնակայանը գտնվում է Դուբլինում: Իսկ տվյալների պաշտպանության իռլանդական հանձնաժողովը, որը գործում է ԵՄ-ի անունից, պարտավորեցրել է սոցիալական մեդիայի հսկային երեք ամսվա ընթացքում իր գործունեությունը համապատասխանեցնել կանոններին:
Տուգանքը նշանակվել է 2020 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում կատարված խախտումների երկամյա հետաքննության արդյունքում:
Առաջին անգամ չէ, որ TikTok-ը պատժվում է անչափահասների անձնական տվյալները պաշտպանելու անկարողության համար: 2019 թվականին ԱՄՆ-ը սոցիալական ցանցին տուգանել է մոտ 5 միլիոն դոլարով, իսկ Նիդերլանդները 2021 թվականին՝ 750000 եվրոյով։ Անցյալ տարվա ապրիլին էլ Մեծ Բրիտանիան մոտ 15 մլն եվրոյի տուգանք էր սահմանել նմանատիպ իրավախախտումների համար։