Ֆրանկֆուրտում անցկացվող ներդրումների կառավարման ցուցահանդեսի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Ռայֆայզն բանկի Ֆրանկֆուրտի մասնաճյուղի ղեկավար Ստեֆան Բոլցի հետ։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։
Հանդիպմանը Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում տնտեսական աճի բարձր ցուցանիշները, անդրադարձել ֆինանսական և բանկային համակարգին, պետական օժանդակության գործիքակազմին, մասնավորապես՝ լիզինգի ծրագրերին ու լիզինգային փաթեթներին և իրականացվող բարեփոխումներին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել՝ համագործակցության հնարավոր ուղղությունները նախանշելու նպատակով։