ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՆ ԱՆՀԱՊԱՂ ԲԱՑՎԻ. ՄԻԼԼԵՐ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոյի՝ Հարավային Կովկաս կատարած այցին: «Բոնոն շարունակում է զբաղվել ինչպես կարճաժամկետ առաջնահերթությամբ, այն է՝ Լաչինի միջանցքի վերաբացումը, այնպես էլ՝ երկարաժամկետ առաջնահերթությամբ, որը խնդրի խաղաղ կարգավորումն է»,- նշել է Միլլերը: «Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի: Մենք դա հստակ ասել ենք։ Պետքարտուղար Բլինքենը համագործակցել է Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հստակեցնելու համար, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար»,- ընդգծել է պետքարտուղարության խոսնակը։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: