Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և կոմիտեի ղեկավար անձնակազմը հրաժեշտի հանդիպում են ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի հետ՝ Պետական եկամուտների կոմիտեում գործունեությունն ավարտելու կապացությամբ:
Հանդիպմանը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Ծովինար Սողոմոնյանին հանձնել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալ՝ մաքսային մարմնի խնդիրների իրականացման և մաքսային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում ներդրված զգալի ավանդի համար:
Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել Ծովինար Սողոմոնյանին՝ պաշտոնավարման տարիներին դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և արդյունավետ համագործակցության համար: ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել մաքսային ծառայության բարեփոխումներում Ծովինար Սողոմոնյանի աշխատանքը և նորանոր հաջողություններ մաղթել մասնագիտական հետագա գործունեության մեջ:
Ծովինար Սողոմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահին և կոմիտեի ողջ անձնակազմին՝ վստահության, համատեղ աշխատանքի ու ձեռքբերումների համար, ընդգծելով, որ իր պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ մաքսային համակարգի բարեփոխումներում բարձր արդյունքներ արձանագրելու համար:
Նշենք, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, սեփական դիմումի համաձայն, ՀՀ վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 12-ի N 934-Ա որոշմամբ ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։