Մեծ Բրիտանիան Ուկրաինային է փոխանցել Malloy ծանր անօդաչու թռչող սարքեր՝ հայտնել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից:
Պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ այդ դրոնները կարող են մինչև 180 կգ քաշով ռազմամթերք և զենք տեղափոխել առաջնագիծ՝ 70 կմ հեռավորությամբ, և ունեն ավտոմատացման բարձր մակարդակ:
Նշվում է, որ Malloy-ն ինքնուրույն օդ է բարձրանում և վայրէջք կատարում, կարողանում է հետևել ծրագրավորված երթուղուն վատ եղանակային պայմաններում: