Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը աշխարհի գավաթի խաղարկության հաղթողն է դարձել: ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Էլմիրան ոսկե մեդալ է նվաճել՝ ատրճանակ ձևի 10 մ․ 60 կրակոց մրցաձևի եզրափակչում հավաքելով 236.6 միավոր։
Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում է նաև ատրճանակ ձևի մարզիկ Բենիկ Խլղաթյանը:
Հիշեցնենք՝ Էլմիրա Կարապետյանը Հայաստանի դեռևս միակ մասնակիցն է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում: