Հայաստանի Հանրապետությունը ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները:
Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի, և այն միակ լուծումն է, որը երաշխավորում է մեր երկրների, մեր տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ և ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման և առաջընթացի համար»,- ասաց նա:
Վարչապետը նաև ընդգծեց, որ այսօր նաև այս իմաստով հրատապ է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ շարունակելու են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները: