Այսօր Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ կոչումներ և շքանշաններ է հանձնել իրավագիտության զարգացման, օրինականության, իրավակարգի ամրապնդման գործում մեծ ավանդ ունեցած 9 դատավորի:
Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ երկարամյա անբասիր գործունեության համար Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»՝ 2-րդ աստիճանի մեդալով:
Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
Իրավագիտության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատվոր Ռուզաննա Հակոբյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
Իրավագիտության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սամվել Օհանյանին շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
Իրավագիտության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործուրթյունների քննության դատական կազմի դատավոր Ելիզավետա Դանիելյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Գոռ Հակոբյանը պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով:
Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատվոր Արթուր Պողոսյանը պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով:
Իրավագիտության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: