ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը ներկայացրել է այն կարևոր ուղերձները, որ Միացյալ Նահանգները հասցրել է Ադրբեջանի իշխանություններին տարաբնույթ հանդիպումների և հեռախոսազրույցների միջոցով:
«Առաջին՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի հենց հիմա, այլևս ոչ մի հետաձգում չպետք է լինի: Երկրորդ՝ ԱՄՆ-ը չի հանդուրժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղրաաբաղի ժողովրդի վրա»,- նշել է պաշտոնյան:
Նա հավելել է, որ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև ավարտված չէ, ուստի խաղաղություն հաստատելուն ուղղված ԱՄՆ ջանքերը ավելի կարևոր են դառնում: