ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 13-ին բիզնես-նախաճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ։
Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից՝ «Ground Zero» վենչուրային սրճարանում ոչ ֆորմալ ձևաչափով կայացած հանդիպմանը ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել մտերմիկ մթնոլորտում քննարկելու ոլորտային մի շարք թեմաներ, նախարարին ուղղելու իրենց հուզող հարցերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության մարտահրավերների ու ակնկալիքների, ռազմավարական ուղղությունների, ստարտափ էկոհամահարգի զարգացման, թվային փոխակերպման, ոլորտին առնչվող օրենսդրության, պետության և մասնավոր հատվածի համագործակցության, տեխնոլոգիական կրթությանն առնչվող և այլ արդիական հարցեր։
Ռոբերտ Խաչատրյանը պատրաստակամություն է հայտնել նման ձևաչափով հանդիպումներ անցկացնել առաջիկայում՝ բարձրացված հարցերի ընթացքը քննարկելու նպատակով։