«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ ներկայացուցիչները սեպտեմբերի 13-ին այցելել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հանդիպմանը մասնակցել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը։