ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով ԼՂ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքներին՝
-
զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ.
-
այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ.
-
5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։
Օգնության բաշխման մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ: