ՄԱԿ-ից էլ արձագանքել են Լեռնային Ղարաբաղում օրերս տեղի ունեցած նախագահի ընտրությանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ամենօրյա ճեպազրույցում հիշեցրել է Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք հաստատում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և կոչ է արել հարգել դրանք: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության»,- նշել է Դյուժարիկը։