Վլադիվոստոկում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Հայաստանի նկատմամբ Բաքվի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում հայկական կողմին օգնության տրամադրման հարցի մասին:
«Որպեսզի դա տեղի չունենա, կարգավորման գոտում են գտնվում ռուս խաղաղապահները, իսկ Ռուսաստանը միջնորդի դեր է կատարում՝ կողմերին կոչ անելով հետևել ստորագրված փաստաթղթերի դրույթներին»,- նշել է Զախարովան: