Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է նաև Ստեփանակերտ հասցված ռուսական հումանիտար օգնության մասին:
«Մենք տեսանք ոչ միայն տարբեր դժվարություններ դրա առաքման հետ կապված, այլև, թե ինչպես էին մի շարք ոչ բարեխիճ անձինք փորձում արժեզրկել ռուսական ներդրումը։ Նման հայտարարությունները բարոյականության սահմաններից դուրս են։ Ռուս խաղաղապահները օգնությունը ապահով տեղ հասցրեցին ու հանձնեցին բնակչությանը։ Բոլոր հարցերը համաձայնեցվել էին կողմերի հետ»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ԼՂ-ին է փոխանցվել 15 տոննա սննդամթերք, հիգիենիկ և մանկական պարագաներ։ «Մարդասիրական բեռի պարունակությունը համաձայնեցվել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ»,- ընդգծել է Զախարովան։