ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Բաքու-Անկարա ռազմական համագործակցությանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարայի հնարավոր դերակատարմանը:
«Մենք մեր դիրքորոշումը խնդրահարույց հարցերի վերաբերյալ փոխանցում ենք այն կողմին, որին հարցեր ունենք։ Տվյալ դեպքում՝ Թուրքիային։ Ոչ մի արտաքին ազդեցություն կամ մասնակցություն չպետք է տեղի ունենա առանց կողմերի համաձայնության՝ գոյություն ունեցող համաձայնագրերին հակառակ կամ ի վնաս դրանց: Մեզ անհանգստացնում է ցանկացած զենք, որը մատակարարվում է հակամարտության գոտի, քանի որ դա հանգեցնում է հակամարտության սրման»։
Նա նշել է, որ երբ խոսքը վերաբերում է խաղաղության կոչերին, Մոսկվան աջակցում է Անկարայի գործողություններին։ «Երբ դրանք հակասում են Մոսկվայի դիրքորոշմանը կամ վնասում են պայմանավորվածությունների կատարմանը, մենք այդ մասին անկեղծ խոսում ենք մեր թուրք գործընկերների հետ»,- նշել է Զախարովան: