«Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի առնչությամբ ադրբեջանական կողմն օպերատիվ կերպով հայկական կողմին է ներկայացրել իր մեկնաբանությունները։ Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:
Միաժամանակ Հաջիզադեն քննադատել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն Կլեր Լեժանդրի արտահայտած կարծիքները՝ դրանք համարելով անհիմն:
«Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին ամուր է, և այս դիրքորոշումը հաստատվել է հետևողական քայլերով»,- ասել է խոսնակը։
Նա հերթական անգամ պնդել է, թե Հայաստանի սահմանին և ԼՂ-ի շփման գծում ադրբեջանական զորքի կուտակումները «ինքնիշխան տարածքում զորավարժություններ են»։