Սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության մասին, ստանձնած պարտավորությունները չկատարելու և հարցերը ուժի միջոցով լուծելու հերթական փորձի մասին, և սրան պետք է լուրջ, աչալրջորեն վերաբերվել: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով սահմանային կուտակումներին։
«Գիտեք, որ բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել այս ընթացքում, որպեսզի ավելացվի ճնշումը Ադրբեջանի վրա, և ուժի կիրառմամբ չփորձի Ադրբեջանը որևէ հարց լուծել»,- ասաց նա: