Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հեռախոսազրույցից հետո սահմանային լարվածությունը թուլացե՞լ է: Ազգային ժողովում ճեպազրույցի շրջանակում հարցին անդրադարձավ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ նշելով, որ չէր ցանկանա նման պնդում անել կամ նման զուգահեռներ անցկացնել:
«Այդ հեռախոսազրույցը կրկին առկա իրավիճակը ներկայացնելու, նաև այն գործընթացը, որը մեկնարկել է (Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման), դրա շուրջ խոսակցություն ունենալու նպատակ ուներ»,- ասաց նա: