Մեկ տարի առաջ ճիշտ այս օրը Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորեց Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքերը, հենակետերը, նաև՝ թիկունքում գտնվող քաղաքացիական բնակավայրերը: Ագրեսիայի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին է Տաթև Խաչատրյանի ռեպորտաժը: