ԵՄ դիտորդական առաքելությունը օպերատիվ գրասենյակ է բացել Իջևանում: Բացման արարողությանը ներկա՝ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշել է, որ ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերից հետո ավելացրել են պարեկությունների քանակը սահմանի այդ հատվածներում, և իրենց նպատակն է անաչառ տեղեկություն տրամադրելով Բրյուսելին՝ նպաստել իրավիճակի հանդարտեցմանը:
ԵՄ դիտորդական առաքելությունը գրասենյակներ ունի Մարտունիում, Ջերմուկում, Գորիսում և Կապանում։ Նախատեսվում է կենտրոն բացել նաև Եղեգնաձորում։
Մանրամասները` Գայանե Թամամյանի ռեպորտաժում: