«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հիմնանորոգման աշխատանքների համար նախատեսված է 200 միլիոն դրամ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ պլանավորվում էր այս տարի սկսել բուն վերանորոգման աշխատանքները, բայց քանի որ նախագծանախահաշվարկային փաստաթղթեր փորձաքննությունը չեն անցել, լրամշակումների կարիք է առաջացել. դա է պատճառը, որ աշխատանքները ձգձգվում են: