Խորհրդարանն առավոտյան քվեարկել է քննարկված 2 տասնյակից ավելի նախագծերը՝ սպառելով քառօրյա նիստերի օրակարգը: Նախագծերից մեկով հաստատվել է, որ այսուհետ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք դեղորայքը կստանան ոչ թե 50 տոկոս զեղչով, այլ անվճար: Օրակարգային հարցերից զատ անդրադարձ է եղել Երևանում արյամբ իշխանություն փոխելու վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի երեկվա հայտարարությանը:
Հեղինակ՝ Անի Օհանյան