Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 13-ի հերթական նիստի ժամանակ քվեարկության դրվեցին և ընդունվեցին նախորդ օրվանից առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրենքների նախագծերը:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում էին «Երեխայի իրավունքների մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումները:
Ըստ այդմ՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 34-րդ և 35-րդ հոդվածները, որոնք վերաբերում են տարեկան ծրագրեր հաստատելուն: Դրա փոխարեն առաջարկվում է լրամշակել 33-րդ հոդվածը՝ զետեղելով համալիր ծրագրի մասին լիազորող նորմ: Դա հնարավորություն կտա երեխայի իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգին վերաբերող երկարաժամկետ թիրախներ և հստակ վերջնաժամկետներ սահմանել, ինչպես նաև՝ կարճաժամկետ միջոցառումների առաջնահերթություն: Կսահմանվեն նաև ցուցանիշներ ֆինանսական ու ֆիսկալ հնարավորությունների աղբյուրների մակարդակում:
Նիստի օրակարգն սպառվեց: Այսօր՝ 16:30-ին, Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանն է: