Վրաստանի իշխող «Վրացական երազանք. Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը Սահմանադրական դատարանի քննությանն է ներկայացրել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու պաշտոնանկության համար հավաքված ստորագրությունները:
Լրատվամիջոցների տվյալով՝ պաշտոնանկության մասին հայտը ներկայացրել են իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն և 4 պատգամավոր:
Նախօրեին Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովը հաստատել է պատգամավորների 80 ստորագրության իսկությունը, որոնք հավաքվել էին պաշտոնոնկության գործընթացի մեկնարկի համար: Որոշում կայացնելու համար Սահմանադրական դատարանն ունի մեկ ամիս։