Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է Հայաստան վերադարձի վկայական տրամադրելու համար սահմանել մեկ միասնական՝ 20 հազար դրամ պետական տուրք՝ գործող 30 և 10 հազար դրամի փոխարեն: Մեկ այլ նախագծով կհստակեցվեն մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի և երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման ու վճարման գործընթացները: Օրակարգից դուրս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հայտարարությանը արձագանքել են կառավարող ուժից:
Մանրամասները՝ Նորայր Շողիկյանի տեսանյութում: