ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, սեփական դիմումի համաձայն, ՀՀ վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 12-ի N 934-Ա որոշմամբ ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Որոշման համաձայն՝ Ծովինար Սողոմոնյանը կպաշտոնավարի մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ։
«Բարձր գնահատելով Ծովինար Սողոմոնյանի ներդրումը մաքսային համակարգի բարեփոխման և զարգացման գործում՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված մաքսային մարմնի խնդիրների իրականացման և մաքսային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար, ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: