Եվրամիությունը չի կարող իր շարքերը նոր անդամներ ընդունել արագացված ընթացակարգով, նույնիսկ եթե ընդլայնումը բխում է ԵՄ աշխարհաքաղաքական շահերից։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը, կարևորել թեկնածու երկրների համապատասխանությունն օրենքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին:
«Նախկինում կոռուպցիան մեծ վնաս է հասցրել Ուկրաինային: Անհրաժեշտ են ոչ միայն նոր օրենքներ, այլև խոր բարեփոխումներ»,- ասել է դիվանագետը։ Նա դրական է գնահատել Կիևի քայլերն այդ ուղղությամբ։
Բերբոքի խոսքով՝ ԵՄ ընդլայնումը Ռուսաստանի վարած պատերազմի աշխարհաքաղաքական հետևանքն է: