Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.5 տոկոսով՝ սահմանելով 9.75 %: ԿԲ նախագահը նշել է, որ տնտեսական ու ֆինանսական ռիսկերն այժմ ավելի կառավարելի են: Գալստյանի խոսքով՝ կանխատեսվում է մինչև տարեվերջ 0-ին մոտ գնաճ: ԿԲ-ն նաև 7,2 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում 6,9-ի փոխարեն: