«Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը կմեկնարկի այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 20:00-ին, անկախ եղանակային պայմաններից: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Նկարում «Օպերա բաց երկնքի տակ» ծրագրի շրջանակներում այսօր և վաղը ներկայացվող «Անուշ» օպերային ներկայացման նոր պատկերանշանն է:
Մետրոպոլիտենը կգործի մինչև ժամը 01:00:
Թումոյի այգուց դեպի մետրոյի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ: