Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն այսօր բացել է Իջևանի գրասենյակը՝ նշված է առաքելության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում:
Բացմանը ներկա են եղել ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ՀՀ ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: