Վրաստանի իշխող «Վրացական երազանք. Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը Սահմանադրական դատարանի քննությանն է ներկայացրել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության համար հավաքված ստորագրությունները: Պաշտոնանկության մասին հայտը ներկայացրել են իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն և 4 պատգամավոր: Նախօրեին Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովը հաստատել է պատգամավորների 80 ստորագրության իսկությունը: Որոշում կայացնելու համար Սահմանադրական դատարանն ունի մեկ ամիս։ Դրական որոշման դեպքում «Վրացական երազանքին» անհրաժեշտ կլինի խորհրդարանի առնվազն 100 պատգամավորի քվե, որը, սակայն, քաղաքական ուժն այս պահին չունի:
Միջազգային այլ իրադարձությունները՝ տեսանյությում: