Նախօրեին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։
Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ կարևորելով հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, հատկապես երկու երկրների մաքսային և հարկային մարմինների միջև։
Հանդիպման ընթացքում նորանշանակ դեսպանն ընդգծել է մաքսային ծառայության արդյունավետ աշխատանքի ավանդը երկու երկրների միջև արձանագրված առևտրաշրջանառության աճի համատեքստում։ Կողմերը անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցերի, ինչպիսիք են ճանապարհային տուրքերը, ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման վերաբերյալ հարցերը, տվյալների էլեկտրոնային փոխանակման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակաբար դիտարկման տիրույթում պահել առանցքային հարցերի ուղղություններով գոհացնող արդյունքների հասնելու վերաբերյալ: